ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դեսպանն ու նախարարը հույս ունեն

Դեսպանն ու նախարարը հույս ունեն
11.06.2013 | 14:45

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հաջող է որակել Էլմար Մամեդյարովի այցը ԱՄՆ և արդյունավետ է համարել հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: «ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը»,-ասել է դեսպանը: Ռիչարդ Մորնինսթարը հուսով է, որ իրեն երկար սպասեցնել չի տա և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Ինքը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ասել էր, որ հունիսի վերջին հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ` քննարկելու երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպական հարցերը:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ